Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հիմնանորոգվում է «Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան» միջհամայնքային ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է «Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան» միջհամայնքային ավտոճանապարհը
26.05.2012 | 00:22

Գեղարքունիքում մայիսից սկսվել և ընթանում են 5,5 կիլոմետր երկարությամբ «Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան» միջհամայնքային ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Ըստ եղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության` ճանապարհը, որի շինարարական աշխատանքների իրականացման համար Համաշխարհային բանկն ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հատկացրել են 581,5 միլիոն դրամ, միանալու է պետբյուջեի միջոցներով արդեն հիմնանորոգված «Ծաղկունք-եղամավան-Սևան» միջհամայնքային ավտոճանապարհին:
Տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ավարտից հետո ոչ միայն կամբողջանա Հրազդան և Սևան քաղաքներն իրար կապող 16,7 կիլոմետր երկարությամբ մայրուղին, այլև կլուծվեն Սևանի ավազանում գտնվող համայնքների տնտեսական նշանակության կարևոր հարցեր:
Ներկայումս կատարվում են հողահարթեցման, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի տեղակայման աշխատանքներ: Ասֆալտբետոնե ծածկը կտեղադրվի հունիս-հուլիսին: Ճանապարհը, որի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Բլեսկ» ՍՊԸ-ն, շահագործման կհանձնվի սեպտեմբերի 1-ին:

Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 6315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ